Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Նիկոլ Փաշինյան. «Ծառուկյան» խմբակցության՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը տարօրինակ և ցավալի որոշում էր

Նիկոլ Փաշինյան. «Ծառուկյան» խմբակցության՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը տարօրինակ և ցավալի որոշում էր
27.02.2018 | 13:58

«Ծառուկյան» խմբակցության կողմից՝ ՀՀ իշխող կոալիցիայի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը «Ելք» խմբակցության համար տարօրինակ ու ցավալի որոշում էր` «Ազատության» եթերում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ որոշումն անսպասելի չի եղել:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության անդամները նշել են, որ «Ելքի» թեկնածու Արտակ Զեյնալյանը չի հանդիպել, ծրագրեր չի ներկայացրել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես հիշեցնեմ, որ գրավոր հրավեր ենք ուղարկել հարցերը քննարկելու, հանդիպելու համար, բայց այդ առաջարկը գրավոր որևէ արձագանք չի ստացել, իսկ բանավոր... փաստորեն տեղի ունեցող իրադարձությունները դարձան բանավոր պատասխան: Բացի այդ, ճիշտ ասած, սպասելի էր նաև «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը. ըստ էության՝ հստակ հայտարարել էին, որ Զեյնալյանի առաջադրմանը չեն մասնակցի, համենայն դեպս որոշումն այնքան էլ անսպասելի չէր»: Հարցին, թե «Ելքը» մասնակցելու՞ է նախագահի թեկնածուի փակ, գաղտնի քվեարկությանը, և «Ելքից» պատգամավորներ չե՞ն լինի, որ կողմ կքվեարկեն Արմեն Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գնալու ենք քվեարկության, հենց շահարկումներից խուսափելու համար, կգնանք և կքվեարկենք: Բացառում եմ, որ «Ելքից» որևէ մեկը կողմ քվեարկի Արմեն Սարգսյանին»:

Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ